Եղեգիսի համայնքապետը մեկ ամիս շարունակ խաբում է. շատինցիներ
Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բնակիչներն այսօր հանդիպել են Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ (համայնքների խոշորացումից հետո Շատին գյուղը ևս Եղեգիսի կազմում է՝ խմբ.) և պահանջել վերջինիս հրաժարականը։
Ինչպես Panorama.am-ի թղթակցին հետ զրույցում ասացին զայրացած շատինցիները, իրենք խիստ դժգոհ են, որ իրենց նոր գյուղապետը՝ Արթուր Ստեփանյանը փոխել է գյուղապետարանի ամբողջ աշխատակազմը՝ հավաքարարից մինչև պահակ։ Նրանք համոզված են, որ Ստեփանյանը ձևական, ընդամենը անունով է Շատինի համայնքապետը, նրա բոլոր գործողությունները թելադրված են։
Վայոց ձորի մարզպետը բողոքավոր գյուղացիներին ի պատասխան ասել է, որ մեկնում է Երևան, ուր կհանդիպի և թեմայի շուրջ կխոսի տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ։
Բայց գյուղացիները նրա հերթական խոսքերին չեն հավատում, ասում են՝ մեկ ամիս շարունակ խաբում է իրենց, ասում՝ «Մի բան կանեմ», սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Հարցն անընդհատ «գցում է» իր վրայից, որ Շատինի գյուղատեի հետ խոսի Դավիթ Լոքյանը։
Ինչ վերաբերում է Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանին, ապա շատինցիների խոսքով նա չպետք է շարունակի աշխատել այդ պաշտոնում։
«Եղեգիս խոշորացված համայնքում մենք մեծամասնություն ենք կազմում՝ շուրջ 800 ընտրող։ Պահանջում ենք, որ համայնքապետ ընտրված Արթուր Ստեփանյանը չաշխատի, որովհետև ամեն ինչ հիմնված է կեղծիքների վրա։ Այդ կեղծիքները բացահայտ են, դրանք ներկայացված են ոստիկանությունում։ Թող Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը հրաժարական տա։ Նա ընտրվել է, բայց զուտ կեղծիքի հիման վրա։ Դա գիտենք միայն մենք, ձայների առքուվաճառք է եղել»,- ասացին գյուղացիները՝ հավելելով, որ Վայոց Ձորի մարզպետը սատարում է Արթուր Ստեփանյանին։
Հարակից հրապարակումներ`
- Շատինցիները կրկին սպառնում են փակել Մարտունի տանող ճանապարհը. համայնքի բնակիչ
- Շատինցիները փակել են Մարտունի տանող ճանապարհը և պահանջում են անվավեր ճանաչել ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները