2018-ին կայանալիք խոշոր միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհները կբարեկարգվեն
2018 թվականին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովը: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով՝ կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Հաշվի առնելով, որ ի թիվս այլ հանգամանքների, այս կապակցությամբ ակնկալվում են նաև զբոսաշրջային այցեր, վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, ինչպես նաև առաջարկեց Երևանի քաղաքապետին և Գյումրու քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրու, Վանաձորի, ՀՀ այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը և միջավայրի բարեկարգմանը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ առանձնակի պետք է կարևորել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները, և արդյունքները ներկայացնել Կառավարության աշխատակազմ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում