Պուտինը հայտարարել է ինքնաառաջադրման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է 2018-ին կայանալիք ընտրություններին:
«Դա կլինի ինքնաառաջադրում»,-ընթացող ասուլիսում ասել է նա:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ակնկալում է կուսակցությունների ու քաղաքացիների լայն աջակցությունը: Առայժմ հայտնի չէ, թե ով է ղեկավարելու իր նախընտրական շտաբը:
Հարցին, թե ինչու է նա ցանկանում մեկ անգամ ևս ընտրվել, Պուտինն արձագանքել է. «Ես արդեն շատ անգամներ խոսել եմ այն մասին, թե ինչպիսին են ցանկանում տեսնել Ռուսաստանը: Երկիրը պետք է լինի ժամանակակից, քաղաքական համակարգը՝ ճկուն»:
Վ. Պուտինի խոսքով, ինքն արդեն ունի նախընտրական ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
- Սոբչակը Պետերբուրգում նախընտրական շտաբ է բացել
- 200 հազար լայք ու Անֆիսա Չեխովան կդառնա ՌԴ նախագահի երրորդ կին թեկնածուն
- ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև Եկատերինա Գորդոնը
- Պեսկովը մեկնաբանել է նախագահական ընտրություններում Սոբչակի մասնակցության հարցը
- Լավրովը չի ցանկանում Ռուսաստանի նախագահ դառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան