ՌԴ-ն լուծեց Սիրիայում իր առջև դրված ռազմավարական խնդիրները. թուրքագետ
Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը նշանակում է, որ Ռուսաստանն ըստ էության լուծել է իր առջև դրված ռազմավարական խնդիրները: Ռազմավարական խնդիրները լուծված են այն առումով, որ ԻՊ-ը պարտվեց, նաև հնարավոր եղավ պահպանել և ամրապնդել Սիրիայի նախագահ Ասադի դիրքերը:
Աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանն ազդարարեց, որ փորձում է վերադառնալ Մերձավոր Արևելքում ԽՍՀՄ ժամանակների հզոր դիրքերին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ միաժամանակ հավելելով, որ ներկայիս Ռուսաստանը չունի այն հեղինակությունը, ինչ ԽՍՀՄ-ը, սակայն ներկայիս գործընթացները լավ հնարավորություն են ստեղծում արաբական աշխարհում վերականգնել և ուժեղացնել իր դիրքերը:
«Զուտ ռազմական տեսանկյունից Ռուսաստանը ցույց տվեց, որ տիրապետում է երկրի սահմաններից դուրս ռազմական բնույթի խնդիրներ լուծող զինված ուժերի: Միաժամանակ, երկու տարի տևած գործողությունները մեծ օգուտ էին ՌԴ-ի համար, քանի որ նա փորձ ձեռք բերեց սեփական ԶՈՒ-ն կիրառել իրական պատերազմական վիճակներում»,- նկատեց բանախոսը:
Թուրքագետի խոսքով, Սիրիայի իրադարձություններում սկսում է երկրորդ՝ դիվանագիտական պայքարի փուլը: Սակայն, հարց է՝ արդյոք հնարավոր կլինի հասնել սիրիական հարցի արդարացի կարգավորմանը, թե կլինեն գործոններ, որոնք կվիժեցնեն բանակցային գործընթացը։ Մասնավորապես, խոչընդոտող հանգամանք, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, կարող է դառնալ Թուրքիայի՝ Սիրիայում իր զինուժը ավելացնելու հանգամանքը:
Անդրադառնալով սիրիահայ համայնքի ապագա ճակատագրին՝ բանախոսը դժվարացավ ասել՝ արդյոք այն ձեռք կբերի նախկին հզոր ուժը:
«Պատերազմի ընթացքում, որքան էլ շատ հայեր հեռացան Սիրիայից, ամեն դեպքում համայնքն իր կորիզը պահպանեց: Չեմ կարծում, որ սիրիահայերի թվաքանակը վերականգնվի, սակայն դրական միտումը զգալի է, համայնքը կարծես սկսում է շնչել»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերում զորքերը
- Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
- Ամրագրվում է սիրիական հակամարտության որակապես նոր փուլի անցման մեկնարկը. արաբագետ
- Սիրիական բանակը սկսել է ԻՊ-ի վերջին պաշտպանության գրոհը
- Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում հրադադար հաստատելու հարցի շուրջ համաձայնություն են ձեռք բերել
- Ռուսաստանը Սիրիայում իրավիճակ է փոխել. Ասադ
- Ռուսաստանը Սիրիայի օպերացիայի վրա ծախսել է շուրջ 38 մլրդ ռուբլի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում