
Սաակաշվիլին ցանկանում է Օդեսայի քաղաքապետ դառնալ
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «24 ալիքի» եթերում հայտարարել է Օդեսայի քաղաքապետ դառնալու ցանկության մասին։ Այս մասին տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն։
«Ես ցանկանում եմ գնալ և դառնալ Օդեսայի քաղաքապետ։ Կատակ չեմ անում, իսկապես։ Ես շատ եմ ցանկանում բարձրացնել Օդեսան։ Սակայն Օդեսան կարելի է բարձրացնել՝ փոխելով խաղի բոլոր կանոնները»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր թիմի ունեցած պլանի համաձայն՝ հնարավոր է 70 օրում բարեփոխել Ուկրաինան, իսկ պետական ապարատը կրճատել երկու երրորդով։
Սաակաշվիլին կրկին հայտարարել է, որ նախագահ դառնալու հավակնություններ չունի։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի Սաակաշվիլուն ազատ արձակելու մասին որոշումը
- Սաակաշվիլին իրեն ռազմագերի է հռչակել
- Սաակաշվիլին դատի է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազին
- Վրաստանի ԱԳՆ-ն Սաակաշվիլու հարցով Ուկրաինայի հետ բանակցություններ չի վարում
- Ձերբակալված Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել
- Կողմնակիցները Սաակաշվիլուն ազատ են արձակել
- Սաակաշվիլին տանիքից գոռում է. «Պորոշենկոն գող է»
- Սաակաշվիլին թաքնվել է տանիքում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին