Մսամթերքի արտադրությունը, ներառյալ երշիկեղենը, աճել է 62.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 2.8%-ով՝ կազմելով 47 435.4 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 46 159.6 տոննա միս:
Միևնույն ժամանակ, ըստ ԱՎԾ-ի, մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, աճել են 62.9%-ով և կազմել 8 183.1 տոննա:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 53.7%-ով աճել են մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 612.7 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան