«Ծառուկյան» դաշինքը չի հասցրել քննարկել «Ելք»-ի առաջարկը. Էնֆիաջյան
«Ծառուկյան» դաշինքը չի հասցրել քննարկել ԱԺ «Ելք» խմբակցության նիստում քիչ առաջ ընդունված որոշումը՝ ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցով բանակցություններ սկսել «Ծառուկյան» դաշինքի հետ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ժամ առաջ է ֆեյսբուքի իր էջում գրառում կատարել, ինչպե՞ս կարող էինք քննարկում իրականացնել։ Ես ծանոթ եմ գրառմանը, սակայն մենք պետք է նման հարցերը նաև մեր քաղաքական թիմում քննարկենք և համապատասխան հայտարարությամբ հանդես գանք։ Երբ դա տեղի կունենա, մենք հրապարակային հանդես կգանք»,- նշեց Վահե Էնֆիաջյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» դաշինքը չգնա «Ելքի» հետ բանակցությունների և որոշի նախագահի սեփական թեկնածու առաջադրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե մենք նման նախաձեռնություն ունենանք, բնականաբար հրապարակավ հանդես կգանք»։
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ այս հարցով բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան