Նախագահը ներկայացրել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացնելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականը՝ ասել է.
«Իմ տեսլականը հետևյալն է. շփման գծում պետք է հանդարտություն տիրի: Զոհերը պետք է բացառվեն: Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ ու փոխվստահություն: Փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության որդը սկսում է կրծել: Անվստահության մթնոլորտ պետք է վերացնել, որ դրանից հետո հանդարտ մթնոլորտում բանակցությունները շարունակվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին