Սոցնախը չի ընդունել Աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ ԱՄԿ առաջարկություններից մեկը
Քննարկումների արդյունքում ԱՄԿ փորձագետների գրեթե բոլոր առաջարկություններն ընդունվել և իրացվել են նախագծում, բացառությամբ ԱՄԿ այն առաջարկության, որ անհրաժեշտ է վերացնել օրական 24, շաբաթական 48 ժամ աշխատաժամանակի ռեժիմը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ դեկտեմբերի 11-13-ը եռօրյա այցով Հայաստանում էին Աշխատանքի միջազգային կազմակերպության կենտրոնական գրասենյակի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի ներկայացուցիչները՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԱՄԿ գրասենյակի առաջարկությունները քննարկելու նպատակով:
Այցելության շրջանակներում մասնագիտական քննարկումներ են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Այնուհետև կազմակերպվել է առավել լայն քննարկում, որին մասնակցել են ԱՄԿ փորձագետները, շահագրգիռ պետական մարմինների, ինչպես նաև գործատուների և աշխատողների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Այցելության վերջին օրը կազմակերպվել է ամփոփիչ քննարկում, որին մասնակցել են Հանրապետական եռակողմ հանձնաժողովում պետական կողմը ներկայացնող մարմինների, ինչպես նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ, պատգամավորներ:
Ըստ աղբյուրի, ամփոփիչ քննարկման ընթացքում ԱՄԿ փորձագետները իրենց գոհունակությունն են հայտնել եռակողմ ձևաչափով կազմակերպված քննարկումների և ստացված արդյունքների վերաբերյալ: Միաժամանակ, ԱՄԿ փորձագետների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն նախագծի ընթացքի հետագա փուլերում անհրաժեշտ համագործակցության վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարար. Հրաժարվում ենք աշխատանքային հարաբերությունների կոշտ կարգավորումներից
- Հրապարակվել է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան