ՀՀ-ն կշարունակի ՆԱՏՕ-ի հետ զարգացնել համագործակցությունն ու գործընկերությունը. ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը նախօերին իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Գագիկ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ՆԱՏՕ-ի և գործընկերների հետ զարգացնել համագործակցությունն ու գործընկերությունը: Նա նաև հավելել է, որ հաջողությամբ ընթանում է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019 փաստաթղթի իրականացումը և այդ համատեքստում ակնկալում է անդամ-երկրների և գործընկերների աջակցությունը:
Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ առաքելության ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկայիս փուլը:
Նույն օրը Գագիկ Հովհաննիսյանին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը: Նա գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի երկխոսության առկայությունը։
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը. Ռոսարիա Պուգլիսի
- ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ հակամարտության սրացումից