Մյանմարում սպանվածներից 730 երեխա են
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ ավելի քան 9 հազար մուսուլման-ռոհինի է մահացել օգոստոսի 25-ից սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում: Նրանցից 6700-ը սպանվել են:
Հրապարակված զեկույցում նշվում է, որ սպանվածներից 730-ը մինչև հինգ տարեկան երեխաներ են: Միաժամանակ ավելի քան 626 հազար մարդ Մյանմարից Բանգլադեշ է փախել:
«Մենք հանդիպել ու խոսել ենք Մյանմարից բռնության հետևանքով փախած մարդկանց հետ: Նրանք հիմա գտնվում են Բանգլադեշի հակասանիտարական ճամբարներում: Այն, ինչ մենք տեսանք ու լսեցինք, հիասթափեցնող էր թե այն մարդկանց տեսանկյունից, որոնք պատմում էին իրենց ընտանիքների անդամների սպանության, թե նրանց նկատմամբ իրականացրած բռնությունների բնույթով»,-ասված է կազմակերպության զեկույցում:
Հարակից հրապարակումներ`
- Բանգլադեշում փիղը հարձակվել է փախստականների ճամբարի վրա
- Ճգնաժամ՝ Բանգլադեշ-Մյանմար սահմանին
- Փախուստ Մյանմարից
- Բանգլադեշում հորդառատ անձրևների հետևանքով 35 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում