ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Mastercard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առևտրային կետերում
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առևտրային կետերում: Այսուհետ յուրաքանչյուր առևտրա-սպասարկման կետում, որտեղ ներկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել ՎՏԲ-Հայաստան Բանկի և այլ բանկերի (տեղական և արտասահմանյան) MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով՝ պարզապես մեկ հպումով տերմինալին:
Ընկերությունից հայտնում են, որ MasterCard PayPass քարտերի կիրառման դեպքում վճարումը կատարվում է ակնթարթորեն, քարտի մեկ հպումով POS-տերմինալին, առանց գանձապահի ձեռքին քարտը փոխանցելու անհրաժեշտության: PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան քարտային վճարումների իրականացման ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի եղանակներից մեկն է ամբողջ աշխարհում:
Տվյալ տեխնոլոգիայի շնորհիվ կրճատվում է հաճախորդի սպասարկման ժամանակը, ինչը, համապատասխանաբար, հանգեցնում է դրամարկղների մոտ հերթերի կրճատմանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard PayPass 10.000 ՀՀ դրամից պակաս գումարի անհպում եղանակով վճարում կատարելու դեպքում PIN կոդի մուտքագրում չի պահանջվում, ինչը նպաստում է վճարումների ակնթարթային հաստատմանը:
Վճարման անհպում եղանակը զգալիորեն հեշտացնում է առևտրային կետերում գանձապահների աշխատանքը, քանի որ վճարումն անցկացնելու համար գանձապահից պահանջվում է իրականացնել 2 պարզ քայլ (ստանդարտ վճարների դեպքում` չորսի փոխարեն)՝ POS-տերմինալի ակտիվացում և վճարման գումարի մուտքագրում: Այնուհետև հաճախորդը, տերմինալի վրա գնման գումարը ստուգելուց հետո, մոտեցնում է քարտը POS-տերմինալին՝ և գնումը վճարված է:
2018 թ. սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առևտրային կետերը կհագեցվեն սարքերով, որոնք ընդունում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան