Կառավարությունն ավելացնում է պետական պարտքի չափը. «Ժողովուրդ»
Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացնել պետական պարտքի չափը: ՀՀ ֆինանսների նախարարության, Վերականգնման վարկերի բանկի (KfW) և ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև նախատեսվում է ստորագրել «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18 մլն 500 հազար 000 եվրո գումարի չափով վարկային համաձայնագիրը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ նշված գումարով նախատեսվում է ավարտել Ախուրյան գետի վրա 25 մլն մա ծավալով Կապսի ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքները, ընդլայնել Կումայրիի ոռոգման ջրատար թունելը, կառուցել խողովակաշարի համակարգը:
«Տեղեկացնենք, որ վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը` արտոնյալ, իսկ մայր գումարը մարվելու է` սկսած 2023 թվականից: Հիշեցնենք, որ կառավարությունն ԱԺ արտահերթի նիստի օրակարգում ներկայացրել էր պետական պարտքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ՝ նախատեսելով հանել պարտքի չափի սահմանափակումները»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները