Քնեսեթում ընդդիմադիրները պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներկայացնել
Իսրայելի «Yesh Atid» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչող հակաիսրայելական հայտարարություններին, Քնեսեթից պահանջել է Թուրքիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել:
«Էրմենիհաբեր»-ը հղում անելով հրեական «The Times of Israil»-ին, գրում է, որ Լապիդը հայտարարել է, թե իր կուսակցությունը առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի նախագիծ է ներկայացնելու Քնեսեթ (Իսրայելի խորհրդարան):
Հրեա ընդդիմադիր գործիչը «դիվանագիտական սխալ» է անվանել նաև Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով 2016 թվականին կնքված թուրք-իսրայելական համաձայնագիրը:
«Մենք չպետք է վախենանք ո՛չ Թուրքերի, ո՛չ պաղեստինցիների, ո՛չ էլ արաբական աշխարհի սպառնալիքներից: Եթե որևէ մեկին դուր չի գալիս նախագահ Թրամփի հայտարարությունը (Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ-EH), ապա դա իր խնդիրն է»,- ասել է Լապիդը:
Հոդվածը հրապարակած «The Times of Israil»-ը հիշեցրել է, որ Իսրայելը նախկինում Թուրքիային բարկացնելու համար խուսափում էր Հայոց ցեղասպանության ճանաչումից:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Էրդողանի անկանխատեսելիության պատճառով մեկուսացել է. Ռուբեն Սաֆրաստյան
- Էրդողանն առաջարկել է Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք
- Արաբագետ. Թրամփի որոշումը «հռետորաբանական նոր ռինգ» է դուրս բերել Թուրքիայի և Իսրայելի ղեկավար շրջանակներին
- Քնեսեթի անդամը խնդրել է դադարեցնել Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառելու Aeronautics-ի լիցենզիան
- Իսրայելի Քնեսեթի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
- Հայոց ցեղասպանության մասին բանաձևը Քնեսեթում կամ կտապալվի, կամ էլ կրկին կհետաձգվի. Արմեն Պետրոսյան
- Քնեսեթի խոսնակն ակնկալում է Հայոց ցեղասպանության ճանաչում
- Hurriyet. Հայոց ցեղասպանության թեման Քնեսեթի օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան