Շփոթմունք է եղել. Լևոն Ալթունյանն՝ իր հայտարարության մասին
«Շփոթմունք է եղել»,- այս մասին այսօր կառվարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն՝ անդրադառնալով իր հայտարարությանը, թե Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեռական կյանքի փորձ ունի:
«Հարցումների արդյունքները հրապարակված են, նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է տվել, խոսքը տարիներ առաջ կատարված հարցման մասին է, որը ցույց է տվել՝ 15 տարեկան հարցված տղաների 25 տոկոսը և աղջիկների 1 տոկոսը ներգրավված են այդ թվերի մեջ: Ուղիղ եթերի ժամանակ շփոթմունք է եղել, «տղաների» տեղը հնչել է «աղջիկներ»,-ասաց Լևոն Ալթունյանը:
Դիտարկմանը, թե նման շփոթմունք բազմիցս է անում, նախարարն արձագանքեց. «Այդ բոլոր հարցերով ժամանակին պարզաբանում է տրվել, ավելացնելու ոչինչ չունեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա