Քահանան հերքում է, որ միասեռական տեսակետների ջատագով կառույցի անդամ է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հոգևոր սպասավոր Տ. Վազգեն քահանա Մովսեսյանի հերքում-նամակը ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իր անձի վերաբերյալ «Ասպարեզում» տպագրված հոդվածի առնչությամբ: Նամակը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հոդվածում Տեր Վազգենը ներկայացվում է իբրև «Equality Armenia» միասեռական տեսակետներ ջատագովող անձ և այդ կառույցի անդամ: Ստորև ներկայացված է Տեր Հոր նամակը:
«Հրապարակում եմ այս նամակը` նկատի ունենալով սոց. տիրույթում այս կապակցությամբ արձանագրված «հրճվանքը»»,-գրել է Տեր Վահրամը:
Նամակում մասնավորապես ասված է. «Կարևոր եմ համարում նշել, որ երբևէ Հայոց Մեծ եղեռնի նահատակների տառապանքն ու չարչարանքը չեմ նույնացրել կամ անգամ համեմատել միասեռականների խնդիրների հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան