Թուրքիան ողջ աշխարհում 1-ին տեղում է կալանավորված լրագրողների թվով
Միջազգային հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. դեկտեմբերի դրությամբ ողջ աշխարհում 262 կալանավորված լրագրող կա:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, կոմիտեի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցում արձանագրվել է, որ ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող 3 երկրներն են Թուրքիան, Չինաստանը և Եգիպտոսը:
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում կալանավորված լրագրողների թիվը այս տարի կազմում է 73՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 8-ով: Այնուամենայնիվ, Թուրքիան արդեն երկրորդ տարին անընդմեջ ամենից շատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է ողջ աշխարհում:
«2016թ. թուրքական մամուլի դեմ սկսված ճնշումները հուլիսին տեղի ուենցած հեղաշրջման փորձից հետո ավելի սաստկացան: Պաշտոնյաները որոշ լրագրողների մեղադրել են միայն «Bylock» հաղորդագրությունների փոխանակման հավելվածն օգտագործելու կամ ենթադրաբար գյուլենական կառույցին պատկանող բանկերում հաշվեհամարներ ունենանլու համար», -ասված է զեկույցում:
CPJ-ի զեկույցի համաձայն՝ ողջ աշխարհում ազատազրկված լրագրողների 74 տոկոսը մեղադրվում է հակակառավարական գործունեություն ծավալելու համար, որոշ մասը՝ հակաահաբեկչական օրենքների շրջանակներում: Նման օրենքների միջոցով, ըստ իրավապահ կառույցի, փորձ է արվում լռեցնել լրագրողների քննադատական խոսքը:
Հավելենք նաև, որ 2017թ. դրությամբ Չինաստանում անազատության մեջ է գտնվում 41, իսկ Եգիպտոսում ՝ 21 լրագրող:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան