НГ. «Ֆուտբոլային դիվանագիտությունը» կհիշվի որպես հարաբերությունների բարելավման վերջին փորձ
«Նեզավիսմայա գազետա»-ն անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Հունաստանում արված հայտարարությանը, թե Երևանը չեղյալ է հայտարարում այսպես կոչված Ցյուրիխյան արձանագրությունները, եզրակացրել է , որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արխիվացվեց։
Պարբերականն անդրադառնալով հայ- թուրքական հարաբերություններին, հիշեցնում է, որ 2008թ-ին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը անսպասելիորեն հայտարարեց հարևան երկրների միջև հարաբերությունների ոչ պատշաճ մակարդակի մասին և որպես մերձեցման առաջին քայլ, նա իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների միջև Երևանում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը:
«Սարգսյանը և Գյուլը արդեն սկսել էին համարվել «Խաղաղության Նոբելյան մրցանակի» թեկնածուները, երբ իրավիճակը սկսեց վատթարանալ՝ Ադրբեջանը Թուրքիային սկսեց մեղադրել եղբայրական շահերը դավաճանելու մեջ։
Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի կտրուկ հայտարարություններն, օրինակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հանգեցնում են նրան, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում բարելավման միտումներ չեն նկատվում։
Դիվանագիտական հարաբերությունները ավելի շատ խայթոցի է նմանվում, քան սառույցը հալեցնելու ցանկության»,-նշված է հոդվածում։
Հոդվածագիրը նշում է, որ խոստումնալից ֆուտբոլային դիվանագիտությունը կհիշվի որպես Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավման վերջին փորձ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան