Թուրքիան Էրդողանի անկանխատեսելիության պատճառով մեկուսացել է. Ռուբեն Սաֆրաստյան
Հայ-թուրքական արձանագրությունների իրողությունն այն է, որ Թուրքիան հրաժարվեց իրականացնել նախատեսվող գործընթացները, ավելին որևէ ցանկություն չի հայտնում վերակենդանացնել արձանագրությունները: Այս համատեքստում ՀՀ նախագահի և արտգործնախարարի վերջին հայտարարությունները՝ հաջորդ գարունը դիմավորել առանց այդ փաստաթղթերի, արտացոլում են առկա իրողությունը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Բանախոսի համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունները մեռած փաստաթուղթ են, գոյություն ունեն միայն ձևականորեն, և Հայաստանը ստիպված է մինչև հաջորդ գարուն դրանք չեղյալ հայտարարել:
«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում իր վրա շատ մեծ բան է վերցրել՝ նախպապայմաններ է թելադրում, ճնշումներ բանեցնում, փորձում է միջամտել Արցախյան հարցին: Թուրքիան, ըստ էության, հարաբերությունների կարգավորման գործընթացը փակել է: Այդ երկրի արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Թուրքիայի հեղինակությունը զգալի թուլացել է: Էրդողանն անկանխատեսելի է, և Թուրքիան այդ անկանխատեսելիության պատճառով մեկուսացել է»,- համոզմունք հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Անդրադառնալով իսլամական աշխարհին Թուրքիայի նախագահ Էրդողանի կոչին՝ Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ սա ընդամենը սեփական հեղինակությունը բարձրացնելու փորձ է, որը դժվար թե հաջողությամբ պսակվի: Դիտարկումը թուրքագետը բացատրեց հանգամանքով, որ արաբական աշխարհն իրականում այնքան էլ դրական չի վերաբերում Թուրքիային: Բացի այդ, իսլամական աշխարհը լրջորեն պառակտված է, չի վարվում համաիսլամական միասնական քաղաքականություն:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների
- Շավարշ Քոչարյան. Հենց Թուրքիան է փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները
- Մինչև 2019-ը պետք չէ ակնկալել, որ Թուրքիայում որևէ բան կլինի հայ-թուրքական հարաբերությունների մասով. փորձագետ
- Դավիթ Հովհաննիսյան. Հայ-թուրքական արձանագրությունները շատ թանկ գնով վաճառվեցին Ադրբեջանին
- Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին ելույթը շատ տրամաբանական և սպասված էր. թուրքագետ
- Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ
- Գուցե բարեբախտություն է, որ հայ-թուրքական հարաբերություններ չկան. «Ակոս»-ի խմբագիր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան