ՀՀ նախագահ. Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալները բավարար չեն
Հարևան Իրանում կայունության և խաղաղության պտուղներն օգտակար են նաև Հայաստանի համար։ Նման տեսակետ է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ի պատասխան հարցին, թե Իրանի միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ դիրքորոշման կոշտացման ֆոնին ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, հանրապետության ղեկավարն ասել է. «Մենք մեր դիրքորոշումը մշտապես արտահայտել ենք, արտահայտել ենք հրապարակավ, արտահայտել ենք մեր հանդիպումների ժամանակ և, մենք համարում ենք, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պարտավորությունները բխում են առաջին հերթին մեր շահերից, բխում են նաև կողմերի շահերից, ուստի, իհարկե, ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագիրը պահպանվի և ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագրի դրույթներն իրականացվեն: Ի վերջո, կարծում եմ մենք պետք է մտածենք հետևյալ կերպ. որքանով բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին: Օգտակար է, քանի որ կաշխուժանա առևտուրը, կաշխուժանան տուրիստական հոսքերը, կաշխուժանան մեր շփումները: Ի վերջո, ցանկացած հանրություն բաղկացած է անհատներից, սուբյեկտներից և որքանով բարեկեցիկ ապրեն այդ անհատները, այդ սուբյեկտները, այդքանով նաև բարեկեցիկ կլինի ամբողջ հանրությունը: Իրանը մեզ բարեկամ երկիր է, Իրանի հետ մենք շփվելու հազարամյակների փորձ ունենք, և այսօրվա առևտրաշրջանառության ծավալները մեզ չեն բավարարում, այօրվա տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում, այստեղ հսկայական ներուժ կա և այդ հսկայական ներուժի իրացման համար անհրաժեշտ է Իրանում կայունություն, խաղաղություն և այդ դեպքում այդ կայունության և խաղաղության պտուղները կարող ենք քաղել նաև մենք»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Նախագահը ԵՄ հետ վիզաների ազատականացումը կանխատեսում է 2-3 տարի հետո
- ՀՀ նախագահ. Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հատվածը Հայաստան-ԵՄ համաձայնագրի կարևոր դրույթներից է
- Սերժ Սարգսյան. Հայաստան Եմ համաձայնագիրը՝ առողջ տրամաբանության հաղթանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան