Պուտինը ԵԱՏՄ-ն մեծ ձեռքբերում է անվանել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդական տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Եվրասիական տնտեսական միությունն անվանել է մեծ ձեռքբերում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա այն մեր ընդհանուր մեծ ձեռքբերումն է: Ներքին առևտուրը, ներքին արտահանումն աճում է, ինչը կարելի է տեսնել թվերից: Նույնիսկ այն երկրները, որոնք վերջերս են միացել, նրանք նույնպես ունեն դրական արդյունք»,- ասել է Պուտինը:
Նա նաև ընդգծել է, որ դեռևս կան չլուծված խնդիրներ՝ էլեկտրաէներգիայի թեմայով: