
Ադրբեջանը ահաբեկչություն արտահանող երկիր է
Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների ակտիվ փուլում պարբերաբար տեղեկատվություն էր հաղորդվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամագրված ադրբեջանցիների մասին:
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, նախօրեին Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ այդ երկրում վերջին տարիներին 86 ահաբեկիչ է ձերբակալվել, իսկ ավելի վաղ Ադրբեջանի ԱԱԾ պետը նշել էր, որ շուրջ 1000 ադրբեջանցի (ԱՀ քաղաքացի) վերջին տարիներին Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբավորումների կազմում մասնակցել է տարբեր ահաբեկչական գործողությունների, որոնց մի մասը զոհվել է:
«Եթե տեսականորեն պատկերացնենք, որ Ադրբեջանը իրական քայլեր է ձեռնարկում, որպեսզի իր քաղաքացիներին զերծ պահի ահաբեկիչների հետ կապ ունենալու սպառնալիքից, ապա միևնույնն է նույնիսկ այդ երկրի պաշտոնական տվյալներով 1000 ադրբեջանցի ահաբեկչի գոյությունը արդեն լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար:
Ի դեպ, իրանական ԶԼՄ-ները պարբերաբար գրում են, որ Ադրբեջանի իշխանությունները աչք են փակում այդ երկրում գործունեություն ծավալող վահաբիական ծայրահեղական խմբավորումների գործունեության վրա»,-գրում է նա: