Արայիկ Հարությունյանը ՀՅԴ Արցախի կառույցի հետ քննարկել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը
«Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի նպատակն է կանոնակարգել ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը»,- այս մասին նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ նախօրեին Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական և շրջանային կոմիտեների պատասխանատուների հետ հանդիպմանը։
«Արդեն բավականին ժամանակ է, ինչ իրականացնում ենք քննարկումներ հայեցակարգի մշակման ուղղությամբ, և առաջիկայում այն ընդունելուց հետո սկսելու ենք կիրարկման փուլը՝ համապատասխան ծրագրերի և ուղեցույցների հիման վրա: Մենք ցանկանում ենք հայեցակարգն ընդունելուց առաջ աշխատանքային տարբեր հանդիպումների և հանրային քննարկումների միջոցով առավելագույնս ընդգրկել լավագույն առաջարկությունները, քանի որ այն դառնալու է առաջիկա տարիներին ոլորտում իրականացվելիք պետական քաղաքականության հիմնական փաստաթուղթը»,- ասել է Ա. Հարությունյանը:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, պետնախարարն, ըստ ճյուղերի, ներկաների ուշադրությանն է ներկայացրել հայեցակարգի նախագծի հիմնական սկզբունքները՝ ընդգծելով, որ պետական աջակցություն հետայսու ցուցաբերվելու է այն քաղաքացիներին, ովքեր հետևելու են նախանշված չափորոշիչներին:
Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ կուսակցությունը թեմայի շուրջ քննարկումներ է անցկացրել: Արդյունքում, հավաքագրված առաջարկների փաթեթը փոխանցվեց պետնախարարին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան