Բաբլոյան իր մտահոգությունն է հայտնել ՍԾՏՀ-ում հայկական պատվիրակության նկատմամբ որդեգրված դիրքորոշման առնչությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև առկա հարաբերությունների ամրապնդմանը, համագործակցության ոլորտների ընդլայնմանը:
Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաև անդրադարձել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությանը:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Բաբլոյանն անդրադարձել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին և իր մտահոգությունը հայտնել հայկական պատվիրակության նկատմամբ որդեգրված դիրքորոշման առնչությամբ:
Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կխթանի ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ մեր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը՝ սերտացնելով Հայաստան-ԵՄ համագործակցությունը:
Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքն անդրադարձել է հունահայ համայնքի մեծ դերակատարությանը Հունաստանի հասարակական-քաղաքական կյանքում:
Նա նաև առաջարկել է քննարկել Հունաստանի, Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորությունը:
Հարակից հրապարակումներ`
- Նեղ քաղաքական շահերն առաջ մղելու Ադրբեջանի փորձերը խոչընդոտում են ՍԾՏՀԿ տնտեսական համագործակցությանը. Նալբանդյան
- Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը
- ՍԾՏՀ վեհաժողովը լքած հայկական պատվիրակությունը դեռ որոշում է իր հետագա քայլերը
- Իբրև բողոքի նշան՝ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը լքել է դահլիճը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում