Սրբատեղ Հարսնաքար սարում բաղանիսցիները խաչքար են տեղադրել
Սահմանամերձ Բաղանիս գյուղում միջնադարյան ժամանակներից հայտնի Հարսնաքար սարը,որ բաղանիսցիների սրբատեղին է հանդիսանում (ծովի մակարդակից գտնվում է 1200 մ բարձրության վրա) տեղադրվել է նոր խաչքար:
Նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բաղանիսցու ամեն առավոտ ամենամեծ խնդրանքը ԱՍՏԾՈՒՆ եղել է «ՀԱՐՍՆԱՔԱՐ ԵՐԵՍՍ ՈՏԻԴ ՏԱԿԸ, ՄԵՆԱԿ ԿՌԻՎ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ»:
Հ.Գ.Հարսնաքարում առ Աստված աղոթք են բարձրացրել մեր պապերը, աղոթում ենք և մենք, կաղոթեն նաև մեր ապագա սերունդները. Բաղանիսը վաղվա օրվան էլ ավելի լավը լինելու հավատքով է ապրում»:
Հարակից հրապարակումներ`
- Գրքահավաք` Բաղանիսի դպրոցի գրադարանի համար
- Բաղանիսում պատրաստվում են ծառատունկին
- Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում
- Բաղանիսի երեխաները միայն խաղաղության մասին են երազում ու ապրում խաղաղության երազանքով
- «Հեշտ չի ապրելը, բայց արդեն սովոր ենք». Կրակոցների տակ ապրող բաղանիսցի Էրժիկ տատ
- Բաղանիսն արգենտինահայերի աջակցությամբ ոռոգման ջուր կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան