«Եթե ես հիմա հաղթեմ, նոր սերնդին ծանր կացության մեջ կդնեմ». Տիգրան Մանսուրյան
«Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ կարող է և հաղթանակ չլինել, պետք է պատրաստ լինել ցանկացած արդյունքի: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ում «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրված է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:
«Հնարավոր է՝ հաղթանակը չլինի, իհարկե, բայց գիտեք ինչ՝ կյանքը այնպիսի բան է, լինում է, որ ստացվում է, լինում է՝ չի ստացվում, ինչու՞ չէ: Պետք է երկու ուղղությամբ էլ լինել սթափ և հանդուրժող: Գերադասելին, իհարկե, ստանալն է: Չես կարող ոչինչ անել»,- ասաց մաեստրոն:
Նա նշեց, որ բացարձակ ցանկություն չունի՝ ոչ սպասել, ոչ հուսալ, այնպես որ՝ փորձում է այդ առիթով ապրումներ չունենալ:
«Բան է, լինում է, կյանք է: Իմ տարիքում սովորաբար այդպես է լինում, ես տարեց մարդ եմ արդեն, սրանք երիտասարդության տարիքի անսպասելի մեծ ուրախություններ են»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հաղթանակն իր տարիքի համար էլ է ուրախություն, բայց ոչ այնպես, ինչպես դա կլիներ, եթե երիտասարդ լիներ:
Հարցին՝ իր տարիքի համար՝ ի՞նչ է հաղթանակը, Մանսուրյանը պատասխանեց. «Իմ հաղթանակը… եթե ես հաղթեմ հիմա, գիտեմ, որ մեր նոր սերնդին ծանր կացության մեջ կդնեմ. նրանք պիտի աշխատեն՝ իրենք էլ հասնեն դրան, որովհետև արդեն դա նվաճված է, պետք է չափվեն այդ բարձր ձեռքբերումով»:
Հարակից հրապարակումներ`
- Գրեմմիի հայ հավակնորդները՝ հաղթանակին ընդառաջ
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն առաջադրված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան