Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն
Հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը թարգմանվել է հայերեն: Վեպը թարգմանվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի:
«Պատերազմ և խաղաղություն, կյանք ու մահ, ընկերություն և թշնամանք, սեր և սեր… Այո՛, միայն սերը չուներ իր հակառակորդը, սերն էր հերոսներին ապրեցնողը՝ սերը՝ ընկերոջ, սիրած էակի, դիմացինի, կյանքի հանդեպ: Ռեմարկն իր վեպով ցույց տվեց, որ միայն մահը կարող է խզել սիրող զույգի և ընկերների կապը, համենայնդեպս, այս աշխարհում»,- հրատարակչության փոխանցմամբ՝ նշել է գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը:
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, ժամը 16:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքներն և ճակատագրերը շատ նման են իրար:
Հարակից հրապարակումներ`
- Հայերեն է թարգմանվել «Աննա Ֆրանկի օրագիրը»
- Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին են հանձնվելու Էքզյուպերիի բոլոր ստեղծագործությունները
- «Գրքասեր»-ում արդեն հայալեզու գեղարվեստական գրքերի մոտ 250 աուդիո տարբերակ կա
- Ինչ գրքեր է առաջարկում «Արևիկ»-ը երեխաներին
- Ինչ գրքեր են սպասվում «Զանգակ»-ից
- Ինչ գրքեր են սպասվում «Անտարես»-ից և «Էդիթ Պրինտ»-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան