«Ծառուկյան» դաշինքը քննարկում է ՀՀ նախագահի սեփական թեկնածուի հարցը. Սերգեյ Բագրատյան
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում նրանում, որ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը դեմ չէ այսուհետ ևս պաշտոնավորել այդ պաշտոնում: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր հետագա պաշտոնավարման հնարավորության մասին երեկվա խոսքերին:
«Կարեն Կարապետյանի ցանկությունն առողջ ցանկություն է, այդ ցանկության մեջ ես էլ հիվանդ ոչինչ չեմ նկատում, բայց դա ընդամենը ցանկություն է: Առաջադրվելու ցանկությունն ու հնարավորությունը տարբեր կատեգորիաներ են: Հնարավորություն ունի՞ գործող վարչապետը շարունակելու մնալ նույն պաշտոնում թե ոչ, ՀՀԿ-ի քննարկումների արդյունքում որոշելիք հարց է:
Կարեն Կարապետյանը հայտնել է հետագա պաշտոնավարման ցանկության, բայց ոչ՝ հնարավորության մասին: Նույնիսկ, երբ նրան հարցրեցին՝ «Ձեզ ո՞վ կառաջադրի վարչապետ», նա պատասխանեց՝ «Թողեք՝ դա ես իմանամ»»,- հիշեցրեց խորհրդարանականը:
Հարցին՝ իր համար ո"վ է վարչապետի ավելի ընդունելի թեկնածու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, թե գործող վարչապետ կարեն Կարապետյանը, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Ինձ համար անձերի խնդիր չկա: Ես ասել եմ, որ կարևորը խորհրդարանական կառավարման պայմաններում ինստիտուտների կայացումն է: Եթե կարողանանք կայացնել, անձերից շատ քիչ բան կախված կլինի»:
Անդրադառնալով ՀՀ նախագահի միասնական թեկնածուի հարցով «Ելք» խմբակցության հետ հնարավոր քննարկումներին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը շեշտեց, որ իրենք նախևառաջ քննարկում են սեփական թեկնածուների հարցը:
«Երբ ոչ նպատակահարմար կգտնենք թեկնածու առաջադրել, կդիտարկենք մյուս առաջարկությունները»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին
- «Ծառուկյան» դաշինքը չի հասցրել քննարկել «Ելք»-ի առաջարկը. Էնֆիաջյան
- ԲՀԿ-ի օրակարգում այս պահին վարչապետի թեկնածուի հարց չկա. Իվետա Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին