Սերժ Սարգսյան. 2040 թվականին Հայաստանի բնակչությունը 4 միլիոն դարձնելու ծրագիրն իրատեսական է
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իրատեսական է գնահատել 2040 թվականին Հայաստանի բնակչությունը 4 միլիոն դարձնելու իր ներկայացրած ռազմավարությունը:
«Դա մեզ համար նորմալ զարգանալու թիվն է, ես համարում եմ իրատեսական է։ Կոնկրետ գործողությունների ծրագիր չկա, թե ամեն տարի մենք ինչ պետք է անենք, որովհետև, ելույթից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ աշխատանքային խումբը դրանով է զբաղված։ Կարծում եմ՝ մեր առաջիկա խնդիրն է այս 5 տարիների ընթացքում միգրացիան հասցնել, այսպես ասած զրոյական մակարդակի, որպեսզի գնացողների-եկողների տարբերությունը դրական լինի Հայաստանի համար, կամ գոնե զրոյական»։
Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ներգաղթի համար։
«Մի կողմից, իհարկե, շատ լուրջ ուշադրություն դարձնելով առողջապահական խնդիրներին, շատ լուրջ ուշադրություն դարձնելով ընտանիքներին, նրանց ամրապնդմանը, սոցիալական վիճակին, երիտասարդների զբաղվածությանը և այլն, մենք պետք է կարողանանք այս ժամանակահատվածում հնարավորություններ ստեղծել ներգաղթի համար։ Ես սա շատ իրատեսական եմ համարում, որովհետև շատ-շատ մարդիկ, ովքեր արտագաղթել են Հայաստանից չեն գտել այն, ինչ փնտրում էին։ Եվ այդ մարդկանց կարելի է վերադարձնել»,-ընդգծել է նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը դեմ է պաշտոնյաների համար զինծառայությունը պարտադիր պահանջ դարձնելուն
- Սերժ Սարգսյան. Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին
- Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (ամբողջական)
- Սերժ Սարգսյան. Պարտադրված ենք ունենալ նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները
- ՀՀ նախագահ. Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալները բավարար չեն
- Սերժ Սարգսյան. Աշխատավարձի աճը գերազանցում է գնաճին
- Նախագահը ներկայացրել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականը
- ՀՀ Նախագահը ԵՄ հետ վիզաների ազատականացումը կանխատեսում է 2-3 տարի հետո
- ՀՀ նախագահ. Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հատվածը Հայաստան-ԵՄ համաձայնագրի կարևոր դրույթներից է
- Սերժ Սարգսյան. Հայաստան Եմ համաձայնագիրը՝ առողջ տրամաբանության հաղթանակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին