ՀՎԷԷՀ-ն և Կոնվերս Բանկը համատեղ ծրագիր կիրականացնեն
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամը և Կոնվերս Բանկը ստորագրել են համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականացվեն ինչպես Համայնքային նշանակության էներգաարդյունավետ, այնպես էլ Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր:
Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում:
Ծրագիրը ներկայացնելու նպատակով Հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հիմնադրամի, Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների և Կոնվերս Բանկի ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցները տեղեկացել ծրագրի մասնակցության հնարավորություններին և ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ: