ՄԻԵԴ-ը կքննարկի Ադրբեջանի պարտավորությունների չկատարման հարցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության է առնելու, թե արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է կատարել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամմադովի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը: Սա կլինի Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի խախտման ընթացակարգի առաջին կիրառումը:
Այս ընթացակարգը, ինչպես ասվում է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեջ ներկայացվել է 2010թ-ին, որը թույլ է տալիս ԵԽ նախարարների կոմիտեին հարց ուղղել ՄԻԵԴ պարզելու՝ արդյո՞ք երկիրը հրաժարվում է կատարել ՄԻԵԴ վերջնական վճիռը:
ՄԻԵԴ-ը ԵԽ նախարարների կոմիտեի պաշտոնական հարցումը ստացել է դեկտեմբերի 11-ին: Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի խախտման ընթացակարգի հարցը ՄԻԵԴ Մեծ պալատը կքննարկի դատական բարձրագույն կազմով: Նշվում է, որ ԵԽ նախարարների կոմիտեն և բոլոր շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել գրավոր մեկնաբանություններ՝ Մեծ պալատի նախագահի կողմից սահմանված վերջնաժամկետից առաջ:
ՄԻԵԴ մեծ պալատը կարող է նաև որոշել լսումներ անցկացնել: Եթե Մեծ պալատը գտնի խախտում առ այն, որ Ադրբեջանը չի իրականացրել Իլգար Մամմադովի վերաբերյալ 2014թ.-ի վճիռը, ապա այն գործը կրկին կուղարկի ԵԽ նախարարների կոմիտե՝ հետագա քայլերի ձեռնարկման համար: Խախտման բացակայության դեպքում ևս գործն ուղարկվում է նախարարների կոմիտե, որն էլ փակում է գործը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին ՄԻԵԴ-ը «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով գտել էր, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամմադովի ձերբակալությունն ու կալանքը Եվրոպական կոնվենցիայի մի քանի կետերի խախտում է եղել։ ՄԻԵԴ-ը, մասնավորապես, նշել էր, որ Մամմադովի մեղադրանքն ու կալանքը նպատակ է ունեցել պատժել կամ լռեցնել նրան՝ կառավարությանը քննադատելու համար: Վճռով արձանագրվել էր Կոնվենցիայի 5, 6 և18-րդ հոդվածների խախտում։
Նշենք, որ ԵԽ անդամ երկրները պարտավոր են կատարել ՄԻԵԴ վճիռները: Դրանց չկատարումը Կոնվենցիայի կոպիտ խախտում է, ինչն էլ իր հերթին հանդիսանում է ԵԽ կանոնադրության խախտում, որը կարող է հիմք դառնալ ԵԽ-ին երկրի անդամակցության կասեցման համար։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ վճիռը Ադրբեջանին ուղղված հերթական «իրավական ապտակն» էր. «Առավոտ»
- ՄԻԵԴ-ը հրապարակեց «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով փոխհատուցման չափերը
- Կոստանյան. Արցախը կներգրավվի ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում
- ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» երկրորդ վճիռը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում