Սանկտ-Պետերբուրգում ահաբեկչություններ են կանխել
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ-Պետերբուրգում կանխել է ահաբեկչությունները, որոնք ծրագրել էին իրականացնել «Իսլամական պետության» աջակիցները: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը պատմել է կանխված ահաբեկչությունների ու ոչնչացված ահաբեկիչների մասին: Հատուկ ծառայությունները հայտնաբերել են ահաբեկիչների «թանքված բջիջ». պարագլուխներն այն ղեկավարել են արտերկրից՝ Telegram-ի միջոցով: Ըստ նրանց ծրագրի՝ դեկտեմբերի 16-ին մահապարտը պետք է պայթյուն իրականացներ մշակութային հաստատություններից որևէ մեկում:
Նույն օրը զինյալները մտադիր էին պայթեցնել ինքնաշեն ռումբեր՝ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Ահաբեկիչների խմբավորման յոթ անդամներին ձերբակալել են դեկտեմբերի 13-14-ին, նրանց մոտ հայտնաբերել են պայթուցիկ սարքեր, ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների մասեր, ավտոմատ զենքեր, զինամթերքներ, էքստրեմիստական գրականություն:
Ռումբերի պատրաստման լաբորատորիան մեկուսացված է: ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ այս տարի Ռուսաստանում 18 խոշոր ահաբեկչություն է կանխվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում