Մարմնամարզիկները կմասնակցեն Միխայիլ Վորոնինի անվան միջազգային մրցաշարին
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 18-20-ը Մոսկվայում կմասնակցի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան Գավաթի խաղարկությանը:
ՀԱՕկ լրատվականի հաղորդմամբ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է Արթուր Դավթյանին և Վիգեն Խչատրյանին (երկուսն էլ՝ բազմամարտ): Հայ մարմնամարզիկները հանդես կգան թիմային եւ անհատական պայքարում:
Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 17-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան