Միլս. ԱՄՆ անտառային ծառայությունը առաջարկում է փորձագիտական աջակցություն Հայաստանին
Այսօր Հայաստանում աշխատանքային այցն է ավարտում ԱՄՆ անտառային ծառայության հակահրդեհային հարցերով բնապահպան-փորձագետ Ջենիֆեր Քրոֆթը, ով աշխատելով ՀՀ բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ, աջակցեց իրականացնել վայրի բնության հրդեհներին արձագանքելու ասպարեզում Հայաստանի կարողությունների գնահատում, ինչը կօգնի առավել բարելավել Հայաստանի պատրաստվածությունը վայրի բնության հրդեհների դեմ պայքարում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում տ-ն Քրոֆթը հանդիպումներ ունեցավ պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց, ծանոթանալու իրավիճակին և ներկայացնելու հրդեհների կանխարգելման ու կառավարման լավագույն փորձը:
«Ուրախ ենք այս կարևոր հարցի շուրջ շարունակել մեր գործընկերությունը ՀՀ կառավարության, մասնավորապես՝ բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ: Ապագայում հնարավոր հրդեհների հետևանքները մեղմելուն ուղղված աշխատանքներում անհրաժեշտ է կառավարության տարբեր օղակների ու շահագրգիռ կողմերի լայն շրջանակի ներգրավվածությունը, իսկ ԱՄՆ անտառային ծառայությունը առաջարկում է փորձագիտական աջակցություն այս ուղղությամբ Հայաստանի ջանքերին նպաստելու համար», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Հրդեհների կառավարման փորձառու մասնագետ տ-ն Քրոֆթի այցին նախորդել էր ԱՄՆ անտառային ծառայության մեկ այլ պատվիրակության այցը 2017թ. սեպտեմբերին, երբ Խոսրովի ու Արտավանի անտառային հրդեհներից հետո Հայաստան էր ժամանել ԱՄՆ անտառային ծառայության Այրված տարածքների օպերատիվ արձագանքման թիմը՝ աջակցելու հայ փորձագետներին ջրբաժանների առողջացման և բուսածածկի վերականգնման հարցերում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ անտառային ծառայության աշխատակիցները առաջարկներ են պատրաստում անհապաղ ձեռնարկվելիք միջոցների մասին
- Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության մասնագետները հրդեհից վնասված տարածքներում ուսումնասիրությունները կսկսեն վաղվանից
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում