Սամվել Մարտիրոսյան. Ցանցային նեյտրալիտետը վտանգված է
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին մտահոգում է ցանցային նեյտրալիտետի վտանգված լինելը: Նրա կարծիքով, դա հանգեցնելու է վատ հետևանքների:
Փորձագետը տեսանյութում բացատրել է, թե ինչ է ցանցային նեյտրալիտետը:
«Սա թեմա է, որ Հայաստանում գրեթե ոչ ոք չի խոսում, կամ խոսում են նեղ շրջանակներում, բայց այն կարևոր թեմա է, որը միշտ եղել է ինտերնետի հիմքում»,-ասում է փորձագետը:
Նա բացատրում է՝ նեյտրալությունը ենթադրում է, որ բոլոր պրովայդերները դեպի բոլոր ծառայություններ, բոլոր կայքեր պետք է հավասար արագություն ու որակ ապահովեն:
«Մեր իրականության մեջ դա կարելի է բացատրել այսպես, մտնում ես գյուղ, գյուղապետի տուն տանող փողոցը լավ ասֆալտ է, մնացած ամբողջ գյուղը ցեխի մեջ կորած է: Սա այն պատճառով, որ ճանապարհային նեյտրալիտետը չի գործում: Ցանցն էլ կդառնա այդպիսին»,-բացատրում է Սամվել Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: