Դիլիջան քաղաքի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է
«Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երթուղային ավտոբուսի ուղեսրահում ուղևորների տաքանալու նպատակով գազ վառելու փաստի առնչությամբ տեղեկացնում ենք, որ տվյալ երթուղու սպասարկումը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասության շրջանակներում չէ»,-նման պարզաբանում է տարածել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Նշվում է, որ այն համայնքային նշանակության երթուղի է, մրցույթը 2015թ. շահել և «Զոնդա»
մակնիշի երեք ավտոբուսներով շահագործում է «Դիլ տրանս» կազմակերպությունը։
Իրավախախտումը կատարվել է 3449 L մակնիշի ավտոբուսի վարորդ Դավիթ
Սաղաթելյանի կողմից։
«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
տրանսպորտային տեսչության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ
օրենսգրքի» համապատասխան հոդվածի համաձայն` 14.12.2017թ. կազմվել է
կազմակերպությանը տուգանելու արձանագրություն»,-նշում են նախարարությունից:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ: «Դիլ Տրանս» ՍՊԸ ղեկավարը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ ավտոբուսում վառվող կրակը լուսանկարելը իր չուզողների ձեռքի գործն է, իսկ վարորդը կրակը վառել է, որպեսզի ուղևորները չմրսեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը