Լավրովը Ղարաբաղյան խնդիր կարգավորման որևէ նոր առաջարկ չի ներկայացրել
«ՌԴ Արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել Ղարաբաղյան հիմնախնդիրը և առաջարկված սկզբունքները միակն են, որ հնարավորություն են տալիս լուծելու կոնֆլիկտը»,-«Արմենիա» հեռուստաընկերությանը տվածը բացառիկ հարցազրույցում անդրադառնալով Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջան կատարած վերջին այցին՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը որևէ նոր հայեցակարգային մոտեցում կամ առաջարկ չի ներկայացրել. «Ղարաբաղի մասով, նորից եմ ասում, ինչ-որ կար Լավրովն ասուլիսի ընթացքում ասեց»,-հավելել է նախագահ Սարգսյանը: