ԶՈՒ վերահսկողության գործում պակասում է հետևողականությունը. Թևան Պողոսյան
Զինված ուժերի վերահսկողության գործում պակասում է հետևողականությունը: «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով ՀՀ Ազգային ժողովում տեղի ուենած միջազգային սեմինարի ժամանակ այս մասին ասաց փորձագետ Թևան Պողոսյանը:
Բանախոսը կարևորեց նաև հաշվետու լինելու հանգամանքը:
Թևան Պողոսյանի խոսքով, պետական պաշտոնյաները պետք է հրապարակայնացնեն, բացատրեն և հիմնավորեն իրենց գործողությունները:
«Գործողությունների հրապարակայնացումը շատ ժամանակ պայմանավորված է հաշվետվություն ներկայացնելու պարտավորվածությամբ, բացատրելը պայմանավորված է «նեղն ընկնելով», իսկ ահա գործողությունների հիմնավորումներն ամենաթույլ օղակն ե: Շատ ժամանակ գործողությունները չեն հիմնավորվում: Այստեղ շատ կարևոր է հասկանալ՝ երբ պաշտոնյան պատասխանում է լրագրողի հարցերին, ոչ թե իրեն պետք է պաշտպանի, այլ հիշի, որ ի դեմս լրագրողի՝ խոսում է ողջ հասարակության հետ, հետևաբար պարտավոր է հիմնավորումներ ներկայացնել»,-նշեց փորձագետը:
Թևան Պողոսյանը զինված ուժերում խորհրդարանական վերահսկողության հաջող մոդելի գրավական համարեց երեք սկզբունքներ՝ ունակություն, հավակնություն և լիազորություններ:
«Հարկատուն պետք է ձևավորի պահանջատիրություն: Բյուջետային միջոցների ճիշտ օգտագործումը շատ կարևոր է: Հաշվետու լինել նշանակում է բացատրել և հիմնավորել գործողությունները: Սա պետք է դառնա քաղաքական մշակույթ: Մարդիկ տեղեկացված լինելու իրավունք ունեն: Ցանկացած պետական ծառայող պետք է հիշի և առաջնորդվի այս սկզբունքով»,- շեշտեց բանախոսը:
Քննարկմանը ներկա Մեծ Բրիտանիայի թագավորության պաշտպանության նախարարության ավագ քաղաքացիական ծառայող Դեյվիդ Հովարթն իր հերթին նկատեց, որ զինված ուժերում խորհրդարանական վերահսկողությունն ամենևին չի նշանակում, որ պառլամենտը պետք է մասնակցություն ունենա ռազմական գործողությունների կազմակերպմանը, զինտեխնիկայի տեղակայմանը, սակայն ենթադրում է ներգրավվածություն և տեղեկացվածություն՝ ինչպես է կառավարությունը կազմակերպում ԶՈՒ գործառույթները:
Նրա խոսքով, Միացյալ թագավորությունում խորհրդարանը կառավարութունից կարող է պահանջել տեղեկություններ տրամադրել ԶՈՒ համակարգում տեղի ունեցող գործընթացներից:
Մասնավորապես, Միացյալ թագավորությունում խորհրդարանն է իրավունք տալիս ԶՈՒ գոյությանը՝ հինգ տարին մեկ թարմացնելով օրենսդրությունը: Այլ կերպ ասած՝ խաղաղ պայմաններում միայն բրիտանական խորհրդարանը զինված ուժերի գոյության իրավունք կարող է սահմանել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին