ԶՈՒ նկատմամբ ԱԺ վերահսկողությունը խորը մասնագիտացում է պահանջում. Կորյուն Նահապետյան
Սահմանադրության փոփոխությունները Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության դերի բարձրացում են պահանջում: «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեած միջազգային սեմինարի ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հետ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ վերջերս ընդունված «Պաշտպանության մասին» նոր օրենքով ԱԺ-ն կարող է վերահսկողություն իրականացնել պաշտպանության ոլորտի նկատմամբ։ Սա, Նահապետյանի խոսքով, պահանջում է խորը և բազմակողմանի մասնագիտացում, մարդկային և նյութական ռեսուրսների ներգրավվում։
Խորհրդարանականն ընդգծեց, որ ԱԺ վերահսկողական դերը չի ենթադրում միաջմտություն ԶՈւ օպերատիվ վերահսկողության հարցերին, այլ ուղղված է պաշտպանության ոլորտի կայունացմանը, մարդկային և նյութական ռեսուրսների նպատակային օգտագործմանը։
Կորյուն Նահապետյանն անդրադարձավ նաև խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձանաժողովի դերի բարձրացման հարցին՝ ընդգծելով «որ այն կարող է կարևոր դեր խաղալ պաշտպանության ոլորտում ռազմավարական և օրենսդրական դերի բարձրացման համար։
«Հանձնաժողովին անհրաժեշտ է նաև բավարար բյուջե իր ծրագրերի իրականացման, կադրային քաղաքականություն, այդ թվում՝ հանձնաժողովի անդամների գործնական հմտությունները բարձրացելու համար», - նշեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- ԶՈՒ վերահսկողության գործում պակասում է հետևողականությունը. Թևան Պողոսյան
- Զինծառայության մասին ՀՀ նոր օրենքը հզոր հենասյուն է. եվրոպացի պաշտոնյա
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան