ՀՖՖ նախագահ. Եթե հիշում եք, մենք ունենք հայկական Մոուրինյո
«Հայաստանում միշտ էլ լավագույն մարզիչ չի եղել: Ես գտնում եմ, որ մենք ճիշտ չենք արել, որ ժամանակին մտցրել ենք այդ մրցանակը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նրա խոսքով, դա արվել է ավելորդ խոսակցություններից խուսափելու համար: ՀՖՖ գործկոմի անդամներն այս տարի չեն մասնակցի քվեարկությանը:
Հիշեցնենք, որ այս տարի ՀՖՖ-ն մրցույթ է հայտարարել միայն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում: Նախորդ տարիներին կար նաև «Լավագույն մարզիչ» անվանակարգը:
«Եթե հիշում եք, մենք ունենք հայկական Մոուրինյո: Անցած տարի հայտարարեց, որ ինքն է լավագույնը, բայց սխալ ընտրություն է արվել: Նման բաներից խուսափելու մենք առայժմ ավելի լավ է խուսափենք այդ անվանակարգից: Հետագայում հանրության հետ քննարկումների արդյունքում եթե լինի նման անհրաժեշտություն, կմտցնենք»,-ասաց նա:
2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան