Նեղ քաղաքական շահերն առաջ մղելու Ադրբեջանի փորձերը խոչընդոտում են ՍԾՏՀԿ տնտեսական համագործակցությանը. Նալբանդյան
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարական կիևյան խորհրդին Հայաստանն այսօր ստանձնել է կազմակերպության նախագահությունը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կիևում մասնակցել է ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի 37-րդ նիստին, որին ներկա են եղել ՍԾՏՀԿ անդամ 12 պետությունների, 13 դիտորդ երկրների և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամն Նալբանդյանն իր ելույթում անդարադրձել է ՍԾՏՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցությանը և դրա հեռանկարներին, ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության ամրապնդման նպատակով անհրաժեշտ քայլերին։
Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու լինելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ռազմավարական նպատակներին՝ վերահաստատում է իր աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ինչը բխում է ՍԾՏՀԿ կանոնադրական նպատակներից:
Անդրադառնալով կառույցում Հայաստանի նախագահությանը արտգործնախարար Նալբանդյանը նշել է, Հայաստանը որպես նախագահող երկիր առաջիկա վեց ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնումը և առկա մեխանիզմների միջոցով առաջ կմղի նախագծված օրակարգը:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հավելել է, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում որոշ անխոհեմ փորձերը` բարեփոխումների քողի ներքո ներգրավվելու Կազմակերպությունից առանձին ինչ-որ գործողություններում, հակասում են Կազմակերպության կանոնադրությանը, ՍԾՏՀԿ ԽՎ նպատակներին և ընթացակարգերին՝ բացասաբար ազդելով Կազմակերպության հեղինակության վրա:
Արձագանքելով Ադրբեջանի պավիրակության ղեկավարի ելույթին, Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ՍԾՏՀԿ հարթակն իր նեղ քաղաքական շահերն առաջ մղելուն ծառայեցնելու Ադրբեջանի փորձերը խոչընդոտում են ՍԾՏՀԿ տնտեսական համագործակցությանը և դժվար թե Կազմակերպության շրջանակներում հնարավոր լինի ձեռքբերումներ ակնկալել, եթե այս հարթակը շարունակվի շահագործվել քարոզչության նպատակներով:
Ամփոփելով իր խոսքը՝ արտգործնախարար Նալբանդյանը շեշտել է. «Հայաստանն իր նախագահության ընթացքում կապավինի այն համատեղ ջանքերին, որոնք միտված են համակողմանի տարածաշրջանային համագործակցության ու տնտեսական փոխկապվածութան առաջմղմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը
- Նալբանդյան. ՍԾՏՀԿ սկբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր հարված են հասցնում կառույցի հեղինակությանը
- ՍԾՏՀ վեհաժողովը լքած հայկական պատվիրակությունը դեռ որոշում է իր հետագա քայլերը
- Իբրև բողոքի նշան՝ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը լքել է դահլիճը
- Ա. Հովակիմյանը՝ ադրբեջանցի պաշտոնյային. ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ հակամարտությունը
- Նալբանդյան. Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ քաղաքականացում
- Նալբանդյանը կմասնակցի ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին