Վստահ եմ՝ ազատ տնտեսական գոտին ունի շատ լավ հեռանկարներ. վարչապետ
««Մեղրի ազատ տնտեսական գոտու» հետ կապված կառավարության մտադրությունները լուրջ են»,- Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այստեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
«Վստահ ենք, որ այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի, Եվրամիության, մեր հարևան Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առևտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի դուրս գան և Եվրամիության, և ԵԱՏՄ շուկաներ:
«Ակնկալում ենք նաև, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի Իրանում աշխատելու հնարավորություն ունենան: Վստահ եմ, որ ազատ տնտեսական գոտին ունի շատ լավ հեռանկարներ: Ուրախ ենք, որ այսօր հայտարարվում է ազատ տնտեսական գոտու ռեժիմը բացելու մասին, սակայն իսկական աշատանքը հիմա է սկսվում»,- ընդգծել է նա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։
Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ։
Հարակից հրապարակումներ`
- «Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը
- Մեղրիի ազատ տնտեսական գոտում կիրականացվի 130-150 մլն դոլարի ներդրում, կստեղծվի 1500 նոր աշխատատեղ
- «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին
- Վարչապետին ներկայացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքների ընթացքը
- CLAAS ընկերությունը հետարքրված է «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան