
ՖԻՖԱ-ն սպառնում է Իսպանինային զրկել 2018 աշխարհի գավաթի խաղարկությունից
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) համապատասխան նամակ է ուղարկել Իսպանիայի թագավորության ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF), որտեղ պահանջել է կառավարությանը չմիջամտել այս կազմակերպության նոր նախագահի ընտրությանը: Life.ru-ի փոխանցմամբ՝ հակառակ դեպքում իսպանացիներին կզրկեն 2018 թվականի Ֆուբոլի աշխարհի առաջնության մասնակցությունից։
Աղբյուրը հիշեցնում է, որ ներկայումս RFEF- ի ժամանակավոր նախագահն է Խուան Պադրոնը։
Կազմակերպության նախկին ղեկավար Անջելա Մարիա Վիլյարը պաշտոնից հեռացվել է կոռուպցիոն մեղադրանքների պատճառով:
Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանի 11 քաղաքներում: Մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը: Իսպանիան գտնվում է «Բ» խմբում, որտեղ մրցակիցները Պորտուգալիան, Մարոկկոն և Իրանն են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին