ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրպնդման ծրագիրը մեզ համար առաջնահերթություն է. ՄԻՊ ներկայացուցիչ
ՆԱՏՕ-ի բարեվարքության ծրագիրը միտված է ինստիտուցիոնալ հմտությունների ամրապնդմանը: Բարեվարքությունը պետք է դառնա պետություների ուժեղացման հնարավորություններից մեկը: ՆԱՏՕ-ի նպատակն է պրոյեկտել կայունությունը և վերափոխել պաշտպանության կառույցները: Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով միջազգային սեմինարի ժամանակ այս մասին ասաց ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի պատասխանատու Բենեդիկտ Բորելը։
Բանախոսը նկատեց, որ իրենց համար շատ կարևոր է հասկանալ՝ ինչպես է հնարավոր ՆԱՏՕ-ի ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել:
Սեմինարին ներկա ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանն իր հերթին հակադարձեց, որ իրենք ցանկացել են բարեվարքության կանոնների մասով փորձագիտական խմբի հետ քննարկումներ կազմակերպել, նախաձեռնությունը կյանքի չի կոչվել մասնագետների բացակայության պատճառով։
««ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացում առանձին միջոցառման անցկացում էինք նախատեսել, բայց մեր ջանքերը քիչ էին, քանի որ համապատասխան քանակի փորձագետների հրավիրել չհաջողվեց։ ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրպնդման ծրագիրը մեզ համար առաջնահերթություն է, որին անդրադարձ կկատարավի արդեն օրենսդրական վերջին փոփոխություններից հետո, որոնցով պայմանավորված նաև փոփոխություններ են տեղի ունենալու ՊՆ և ԶՈւ-երի գլխավոր շտաբի կառուցվածքում», - ընդգծեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Զորակոչի ժամանակ նկատվող դժգոհությունների չափը մինիմալիզացվել է. Ռուստամ Մախմուդյան
- ԶՈՒ նկատմամբ ԱԺ վերահսկողությունը խորը մասնագիտացում է պահանջում. Կորյուն Նահապետյան
- ԶՈՒ վերահսկողության գործում պակասում է հետևողականությունը. Թևան Պողոսյան
- Զինծառայության մասին ՀՀ նոր օրենքը հզոր հենասյուն է. եվրոպացի պաշտոնյա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին