Զորակոչի ժամանակ նկատվող դժգոհությունների չափը մինիմալիզացվել է. Ռուստամ Մախմուդյան
ՀՀ սահմանադրական կարգերի փոփոխությունները՝ նախագահականից կիսանախագահականի, ապա՝ խորհրդարանականի ինքնանպատակ չի եղել, ոչ էլ դրանով մոդային է տուրք տրվել: «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով միջազգային սեմինարի ժամանակ այսօր այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ կառավարման ոլորտի թափանցիկությանն ուղղված քայլերը մասամբ արտացոլված են հանրային իրազեկման հայեցակարգում:
Պատգամավորն իր խոսքում անդրադարձավ նաև զորակոչի աշխատանքների կարգավորմանը:
«Զինված ուժերում զորակոչի աշխատանքներին հետևելը և անմիջական կերպով մասնակցելը մեր հասարակության ամենամտահոգող հանգամանքներից մեկն է: Այս ուղղությամբ հաջողվել է տարեցտարի հասնել այն նպատակին, որ առնվազն մինիմալիզացվել է զորակոչի ժամանակ նկատվող դժգոհությունների չափը», - ասաց Ռուստամ Մախմուդյանը՝ հույս հայտնելով, որ ճիշտ աշխատելու դեպքում կհաջողվի հաջողության հասնել նաև Զինված ուժերում խորհրդարանի վերահսկողական դերի բարձրացման հարցում։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈՒ նկատմամբ ԱԺ վերահսկողությունը խորը մասնագիտացում է պահանջում. Կորյուն Նահապետյան
- ԶՈՒ վերահսկողության գործում պակասում է հետևողականությունը. Թևան Պողոսյան
- Զինծառայության մասին ՀՀ նոր օրենքը հզոր հենասյուն է. եվրոպացի պաշտոնյա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան