Վրաստանում բժիշկները կնոջ որովայնում պինցետ են գտել՝ վիրահատությունից 25 տարի անց
Վրացի բժիշկները կնոջ որովայնում պինցետ են գտել, որն իրենց գործընկերները 25 տարի առաջ մոռացել էին կնոջը վիրահատելիս։ Վրացական լրատվամիջոցներին հղում անելով՝ Life.ru-ն գրում է, որ կինն այս անգամ բժիշկներին է դիմել բոլորովին այլ բողոքներով։
Թբիլիսյան կլինիկաներից մեկի օնկովիրաբույժ Իրակլի Թոդուան նշել է, որ պինցետը գտել են համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ։ Բժիշկը նշել է, որ այն ժամանակ կնոջ լեղապարկն են վիրահատել:
Հիմա կինն իրեն նորմալ է զգում։ Բժշկի խոսքով՝ տեղի ունեցածի մեջ ոչ մի զարմանալի բան չկա։ Նա նաև չի բացառել, որ հնարավոր է անգամ պինցետը երբեք էլ չհեռացնեին։