Տնտեսություն 11:12 16/12/2017 Հայաստան

Եկամուտները գոնե գնաճի չափով պետք է ինդեքսավորվեն. տնտեսագետ

2018 թվականի հունվարի 1-ից  ուժի մեջ է մտնելու Հարկային  նոր օրենսգիրքը: ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ առաջին անգամ Հայաստանում համակարգված ձևով Հարկային օրենսգիրք է մշակվել և գործողության դրվել:  Ընդհանուր առմամբ, ըստ նրա, առաջարկվում է երեք տասնյակից ավելի բովանդակային փոփոխություն:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետն ասաց, որ եթե նայում են բիզնեսի տեսանկյունից, բնականաբար, դա լավ չէ Հարկային օրենսգրքի պարբերաբար փոփոխությունը,  բայց միաժամանակ պետք է հաշվի առնել, որ իրավիճակն է պարբերաբար փոխվում: Բացի այդ, այդ փոփոխությունների մի մասը  պայմանավորված է ԵԱՏՄ-ի հետ անդամակցությամբ:

Ընդհանուր առմամբ,  ըստ Ատոմ Մարգարյանի, հարկադրույքների, հարկման մեխանիզմների, պատժամիջոցների կիրառման առումով կան սկզբունքային և արմատական փոփոխություններ:
«Այս հարկային օրենսգրքում հիմնական շեշտադրումը հորիզոնական և ուղղահայաց  արդարության սկզբունքները կիրառելու և հնարավորինս բալանսավորելու՝ հարկատու-պետություն- բիզնես հարաբերություններն են: Ամեն դեպքում, պաշտոնապես այդպես է ներկայացվում, որպեսզի և բիզնես վարելը դառնա դյուրին, և պետական եկամուտները կամ գանձնարանը համալրվի համապատասխան եկամուտներով: Մյուս շեշտադրումն այն է, որ եկամտային հարկը ՀՀ-ում պետք է լինի պրոգրեսիվ, այսինքն՝ եկամտային գանձումային պրոգրեսիվությունը համամասնորեն բաշխվի հարկատուների վրա: Այդտեղ էլ կա որոշակի արդարություն կամ հավասարություն ապահովելու ցանկություն: Սա նշանակում է, որ հարկային օրենսգիրքը  նաև սոցիալական խնդիրներ լուծելու միտում ունի»,- նշեց Ատոմ Մարգարյանը:

Նրա խոսքերով՝ հարկային օրենսդրության փոխությունները կբերեն նրան, որ միջին աշխատավարձ  ստացողների  եկամտային հարկը փոքր-ինչ կնվազի:  Մասնավորապես, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը՝ 24,4 տոկոսից կդառնա 23 տոկոս, փոխարենը՝ 150.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում կաճի՝ մինչև 28 տոկոս, իսկ 2 միլիոնից ավելի աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը 36 տոկոսից կնվազի՝ հասնելով 33-ի:

Ինչ վերաբերում է հարուստներին և ներդրումների հնարավորություն ունեցողների եկամուտներին, ապա նրանց ստացած շահաբաժինները կհարկվեն 5 տոկոսի չափով, ինչը նորամուծություն է: Ատոմ Մարգարյանը կարծում է, որ դա հնարավորություն կտա ավելացնել պետական բյուջեի եկամուտները և այդ եկամտային հավելումների միջոցով նաև սոցիալական խնդիրներ լուծել:

«Այլ տարբերակ չկա: Եթե սոցիալական բևեռացումը խորացավ, ապա դրանք լուրջ հետևանքներ կունենան, մասնավորապես,  սոցիալական լարվածությունը կմեծացնի բախումների հավանակությունը, իսկ մեր նման երկրների համար դա անցանկալի է»,- ասաց տնտեսագետը:

Նշենք նաև, որ Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո սպասվում են որոշ ապրանքատեսակների թանկացում։ Այդուհանդերձ, տնտեսագետը կարծում է, որ թեև գնաճ կլինի, բայց կտեղավորվի 2018 թվականի բյուջեով նախատեսված  4+/-1․5 տոկոս գնաճի սահմաններում:
Ատոմ Մարգարյանի խոսքերով՝ բնականաբար, գնաճն ավելի շատ կազդի սոցիալապես խոցելի խավերի վրա:  Ըստ նրա՝ Հայաստանում հասարակությունը բևեռացված է,  եկամտային մեծ խզում կա բնակչության առավել աղքատ և հարուստ շերտերի միջև, իսկ վերջին 10 տարվա ընթացքում սոցիալական բևեռացվածությունն ավելացել է:

«Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հետազոտության համաձայն՝ թե եկամտային, թե ծախսային մասով Ջինի գործակիցը Հայաստանում աճել է, ինչը նշանակում է, որ Հայաստանում բնակչության բևեռացումն ըստ եկամուտների ցուցանիշի ավելի խորն է՝ սպառման ցուցանիշի համեմատ: Ըստ ԱՎԾ-ի՝ բնակչության 29.4 տոկոսն աղքատ է, իսկ դա նշանակում է, որ հատկապես այդ մարդկանց սոցիալական վիճակը որոշակիորեն կվատանա, եթե նրանց եկամուտները գոնե գնաճի չափով չինդեքսավորվեն:  Կարծում եմ, որ եթե իրականացվի այն մակրոտնտեսական ծրագիրը, որոնք նախատեսվում են՝ հնարավոր կլինի հընթացս որոշակիորեն մեղմել այդ բացասական ազդեցությունները խոցելի շերտերի վրա»,- ասաց տնտեսագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետնի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}