Զավեն Անդրիասյանը 14-րդն է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում
Դեկտեմբերի 15-ին Կատովիցեում (Լեհաստան) անցկացվեց կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը (11 տուր, 22-ական հանդիպում), որին մասնակցեց 1091 շախմատիստ, այդ թվում 72 գրոսմայստեր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, 22 հնարավորից վաստակելով 16 միավոր, զբաղեցրեց 14-րդ տեղը: Մեր շախմատիստը մրցաշարի առաջին համարն էր:
Եվրոպայի չեմպիոն դարձավ Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս)՝ 18 միավոր: Երկրորդ տեղում է Լյուկ Մակշեյնը (Անգլիա), երրորդում՝ Պետեր Միխալիկը (Չեխիա)՝ 17.5-ական միավոր:
Դեկտեմբերի 16-ին եւ 17-ին Կատովիցեում կանցկացվի արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես կգա 1187 շախմատիստ: Այս մրցաշարում Զավեն Անդրիասյանը վարկանիշով 25-րդն է:
Մրցաշարը կանցկացվի 11 տուրով, որից վեցը կխաղացվի այսօր:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի