
Ո՞ր դեպքերում է հնարավոր հետ ստանալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից 1000 դրամները
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ ներկայացրել է մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հետ ստանալու եղանակները:
Այպիսով, օրենքի, ինչպես նաև ՀՀ Կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման համաձայն՝ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հնարավոր է հետ ստանալ, եթե.
- Հանդիսանում եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին և(կամ) զավակ (զավակները),
-Եթե որպես ֆիզիկական անձ միաժամանակ աշխատում եք աշխատանքային պայմանագրով և հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր, նոտար և(կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրով ստանում եք եկամուտ,
- Եթե նույն հաշվետու ժամանակաշրջանում եկամուտներ եք ստանում տարբեր անձանց հետ կնքված՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական մեկից ավելի պայմանագրով,
- Եթե աշխատանքային պայմանագրով աշխատում եք մեկից ավելի գործատուի մոտ:
Ըստ Հիմնադրամի պաշտոնական կայքի՝ նշված դիմումների և տեղեկանքների օրինակները պետք է ներբեռնել համապատասխան հղումով:
Համապատասխան դիմումը և կից տեղեկանքներն էլ պետք է ուղարկել փոստով՝ 0010 ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 6 հասցեով, 2018թ. հունվարի 1-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում: