Թրամփը վիզաների վիճակախաղով երկիր ժամանածներին համեմատել է «աղբի» հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այն մարդկանց, որոնք երկիր են ժամանում ներգաղթի վիզային վիճակախաղի ծրագրի շրջանակներում, անվանել է իրենց հասարակությունների «վատագույններից վատագույն» ներկայացուցիչները և կոչ է արել չեղարկել այդ մեխանիզմը: Այս մասին նա հայտարարել է ուրբաթ օրը, Վիրջինիա նահանգում ՀԴԲ-ի Ազգային ակադմիայում, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Կա վիճակախաղ: Դուք մարդկանց եք ընտրում: Արդյոք կարծո՞ւմ եք, որ երկիրը մեզ տալիս է լավագույն մարդկանց: Ոչ»,- հավելել է Թրամփը՝ առաջացնելով հանդիսատեսի ծիծաղը:
ԱՄՆ նախագահը նաև նշել է. «Դա ի՞նչ համակարգ է, նրանք ժամանում են վիճակախաղի շնորհիվ , նրանք մեզ տալիս են իրենց վատագույն մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»:
Այսպիսով նա նշել է, որ վարչակազմը Կոնգրեսին կոչ է անում վերջ դնել «շղթայական միգրացիային», ինչպես նաև վերջ տալ վիզային վիճակախաղի պրակտիկային՝ փոխարինելով այն ներգաղթային համակարգով, որը հիմնված է արժանիքների վրա:
Թրամփը նաև հիշեցրել է Նյու Յորքում երկու ահաբեկչությունների մասին: Ըստ նրա՝ երկու ահաբեկիչներն ԱՄՆ էին ժամանել՝ շնորհիվ ներկայիս ներգաղթային քաղաքականության: